Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ալոճենին` որպես հակաօքսիդանտ նյութերի մատակարար. 168.am

Ալոճենին` որպես հակաօքսիդանտ նյութերի մատակարար. 168.am

Ալոճենիները վարդազգիների ընտանիքին պատկանող բույսեր են։ Այլ անվանումներն են` սզնի, վայրի խնձոր, սարի խնձոր։ Գիտական անվանումն է` Crataegus=«ամուր և ուժեղ»։

 

ՀՀ բնական պայմաններում հանդիպում են ալոճենու մի քանի տեսակներ. սզնի հայկականը 2-2,5 մ բարձրությամբ թուփ է։ Փշերը սակավաթիվ են, տերևներն ամբողջովին ծածկված են աղվամազով, ծաղիկները սպիտակ են, ծաղկաբույլերը` վահանաձև։ Պտուղը գինեկարմիր է, մոտ 1 սմ երկարությամբ, պտղամիսը դեղին է, պարունակում է մեկ կորիզ։ Տիպիկ հայկական բույս է, հանդիպում է միայն Մեղրիում, միջին և վերին լեռնային գոտիներում` մինչև ալպյան գոտի։ Հնուց օգտագործվում է սննդի մեջ։

 

Սզնի Զանգեզուրի տեսակը 1-2 մ բարձրությամբ թուփ է, տերևները մերկ են, ծաղկաբույլերը նոսր են։ Պտուղը կարճ էլիպսաձև է, սև ծիրանագույն երանգով, պարունակում է 1-3 կորիզ։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզի միջին լեռնային գոտում, ժայռոտ կիրճերում. ՀՀ սահմաններից դուրս գրեթե չի հանդիպում։ Սզնի արևելյանը 3-7 մ բարձրությամբ ծառ է, ճյուղերը ծածկված են փշերով, որոնց մի մասը տերևակալած է. ծաղկաբույլը բաղկացած է 4-10 սպիտակ ծաղիկներից։ Պտուղը գնդաձև է, թեթևակի կողավոր` հնգանկյուն, կարմրանարնջագույն, թթվաշ համով։ Տարածված է Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում, ՀՀ Շիրակի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի (Մեղրի) ստորին և միջին լեռնային գոտիների անտառային շրջաններում, թփուտներում, չոր լանջերին։

 

ՀՀ ցածրադիր լեռնային շրջաններում, լեռնային գետերի շրջաններում (Երևան, Եղեգնաձոր, Գեղարդ, Մեղրի) աճում է սզնի արնակարմիրը (C. sanguinea)։ 5-6 մ բարձրությամբ ծառ է, ընձյուղներն ամուր են, պուտավոր-շագանակագույն, փայլուն տերևով։ Փշերը հաստ են և ամուր։ Ծաղկաթերթերը սպիտակ են, փոշանոթները` կարմիր։ Պտուղները խնձորանման են, արնակարմիր գույնի, փափուկ, պարունակում է 2-4 կորիզ։

 

Ալոճենի արնակարմիրի քիմիական բաղադրությունը

 

Պտուղները պարունակում են ֆլավոններ, օրգանական թթուներ (կիտրոնի, օլեանոլի, ուրսոլի, կոֆեինի, քլորոգենի, բույսին բնորոշ կրատեգուսի), կարոտինային նյութեր, դաբաղանյութեր, ճարպային յուղեր, պեկտին, քոլին, ասկորբինաթթու, այլ վիտամիններ, ֆրուկտոզա, սորբիտ, սիտոստերոններ, ներկանյութեր։

 

Ծաղիկները պարունակում են ֆլավոններ, կարոտինային նյութեր, քոլին, եթերային յուղեր, օրգանական թթուներ։ Ըստ Ջ. Հովհաննիսյանի (Կանաչ դեղատուփ, էջ 262)` ՀՀ-ում աճող ալոճենի արնակարմիրի պտուղները պարունակում են մինչև 3 տոկոս ֆլավոններ, 2-11 տոկոս (նույնիսկ մինչև 30 տոկոս) ենթավիտամին A, 25-375 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ)։

 

Բուսաբուժության տեսակետից սրանք պարզապես գերազանց ցուցանիշներ են։

 

Որոշ պատմական փաստեր

 

Բժիշկ Դիոսկուրոսը (ք.հ. 1-ին դար) բույսը կոչել է «ուժեղ և հզոր» ո՛չ միայն այն պատճառով, որ ալոճենին ապրում է շատ երկար (մինչև 500 տարի), այլ նաև բացառիկ բուժիչ հատկություններն ընդգծելու համար։ Ալոճենին հնուց օգտագործվել է որպես սրտի բալասան, հին բժիշկները հասկացել են, որ առողջ սիրտը երկարակեցության կարևորագույն նախադրյալներից է։

 

Ամասիացին գրել է, որ ալոճն ամրապնդում է լնդերը և դադարեցնում արյունահոսությունը. «իսկ եթե ճզմեն և դնեն կնոջ քարացած կրծքի վրա, ապա կրծքագեղձի ուռուցքը կիջնի, և կուրծքը կփափկի»։

 

Ֆրանսիայի արքա Հենրի 4-րդի անձնական բժիշկ Կվերցետանուսը ստացել է «սրտի հավերժ երիտասարդության» բալասան-բուժահեղուկն ալոճենու պտղից և ծաղկից։ 1930թ. բժիշկ հոմեոպատ Հասմանն ապացուցել է, որ ալոճենու պտուղը և ծաղիկն ունեն «նպատակամղված» դրական ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա։

 

1936թ. կենաքիմիկոս Սենտ-Դյորդին հայտնաբերել է, որ որոշ բույսերի մեջ կան P-վիտամինային ակտիվություն ցուցաբերող ֆլավոններ։ Նոբելյան մրցանակակիրը հետազոտել է ծիրանը, խաղողը, կարմիր գինին և թեյի ծառի տերևը։ Ապացուցված է, որ ալոճենին նույնպես հարուստ է ֆլավոններով և հատկապես կվերցետինով։

 

Հայտնի է, որ կվերցետինի բուժիչ ազդեցությունն առնվազն երկու անգամ ուժեղ է ռուտինի (P-վիտամին) համեմատությամբ։ Կլինիկական փորձարկումները հաստատել են, որ կվերցետինի կիրառումը լավ արդյունքներ է տալիս սրտի իշեմիկ հիվանդության, հեպատիտի, ալերգիայի, իմունային անբավարարության, աթերոսկլերոզի, ուռուցքաբանական, բորբոքային և այլ հիվանդությունների համալիր բուժման ընթացքում։

 

Որոշակի պայմաններ ապահովելու դեպքում կվերցետինը (C15H10O7) փոխակերպվում է դիգիդրոկվերցետինի (C15H12O7), որը մեկ կարգով (գրեթե 10 անգամ) ավելի հզոր է` ըստ իր բուժիչ ազդեցության։

 

Հիպերտոնիա. 20 գ չոր պտուղները լցրել 200 մլ եռացած ջրի մեջ, 30 րոպե եփել փակ վիճակում։ Վերականգնել նախնական ծավալը եռացրած ջրով, 30 րոպե թրմել, քամել։ Խմել 200-ական մլ` օրը 3 անգամ։

 

Աթերոսկլերոզի դեպքում խմել 200-ական մլ, օրը 2 անգամ, առավոտյան ուտելուց առաջ և մինչև քնելը։

 

Սրտի անբավարար աշխատանք, այտուց. Խառնել ձիաձետ դաշտայինի և մատիտեղ թռչնի խոտերը, ալոճենու ծաղիկ (2։3։5)։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմել 200 մլ եռացրած ջրի մեջ, քամել։ Խմել 60-ական մլ` օրը 2-3 անգամ։

 

Սրտասնույց անոթների արյան շրջանառությունը լավացնող. 3 ճ/գ չորացրած ծաղիկը 30 րոպե թրմել 600 մլ եռացրած ջրի մեջ, քամել։ Խմել 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

 

Հևոց, գլխապտույտ, սրտի հիվանդություններ. Խառնել հավասար քանակությամբ ալոճենու մանրացրած ծաղիկն ու պտուղը։ 3 ճ/գ հումքը թրմել 600 մլ եռացրած ջրի մեջ, քամել։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։

 

Ստենոկարդիա. Խառնել 6-ական ճ/գ ալոճի պտուղը և առյուծագի խոտը։ 24 ժամ թրմեք 1,5 լ եռացրած ջրի մեջ` տաք տեղում (փաթաթեք սրբիչով), քամեք։ Խմել 200-ական մլ` օրը 3 անգամ։ Պահել սառնարանում։

 

Առիթմիա. Մանրացնել ալոճենու ծաղիկը, 1 թ/գ հումքը 15 րոպե եփել 200 մլ եռացրած ջրի մեջ։ Վերականգնել նախնական ծավալը եռացրած ջրով։ Խմել 60-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։

 

Դաշտանադադար. Ալոճենու թարմ ծաղկի հյութը 15 օր թրմել օղու մեջ (1։2)։ Խմել 40-ական կաթիլ` օրը 3 անգամ (50 մլ ջրով)։ Շարունակել 14 օր։

 

Զգուշացում։ Դեղատոմսերը կիրառել միայն բժշկի թույլտվությամբ։ Ալոճենուց ստացված պատրաստուկները չի կարելի երկարատև խմել։ Ալոճենու պտուղը չի կարելի ուտել քաղցած վիճակում, իսկ ուտելուց հետո չի կարելի ջուր խմել։ Խորհուրդ չի տրվում ուտել 200 գրամից ավելի ալոճ` 100-ական գրամ` օրը 2 անգամ ընդմիջումներով։ 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ